Ալավերդու ոստիկանները հայտնաբերել են եկեղեցու պատին ներկով գրառումներ արած պատանուն
Հունվարի 30-ին, ժամը 15-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայությունից հաղորդում ստացվեց, որ Օձուն համայնքի Ծիրանավանք եկեղեցու պատերից մեկին ներկով գրառումներ են արվել, ինչի հետևանքով 5-ից 6-րդ դարի պատմամշակութային հուշարձանը վնասվել է։
Բաժնի ծառայողների միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ հուշարձանը վնասել է Օձուն գյուղի 16-ամյա մի բնակիչ։ Նա հրավիրվեց բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Անչափահասը հանձնվել է ծնողին։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։