Ծեծի մեղադրանքով հետախուզվող 32-ամյա կինը բերման է ենթարկվել
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, վետերանների հետ համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 30-ին, ժամը 23.30-ին, Գոգոլի փողոցից բերման են ենթարկել 32-ամյա Մարինե Մ.-ին, որը 2019 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: