
Վնասվածքը վրաերթի հետևանք էր

Հունվարի 25-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ծնկոսկրի փակ բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 60-ամյա մի կին և հայտնել, որ Ռուբինյանց փողոցում անհայտ ավտոմեքենա նստելու ընթացքում մեքենան շարժվել է, ինչի հետևանքով ինքը ընկել է և ստացել վնասվածք:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի ՔՀԲ ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ 60-ամյա կնոջը Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել «Նիսան» մակնիշի մեքենայի 38-ամյա կին վարորդը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 30-ին, ժամը 14.10-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: