Բաժիններ՝

«Նորանշանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերոջ կինն է». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նորանշանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերոջ կինն է, մասնագիտությամբ իրավաբան, քաղաքացիական իրավունքի մասնագետ: Պարզ է, որ նրա նշանակմամբ Արսեն Թորոսյանը դե ֆակտո կշարունակի ղեկավարել նախարարությունը:

Ի դեպ, Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանն ու Արսեն Թորոսյանն ունեն բիզնես շահեր։

Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։

209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։

Պայմանագրերի մոտ 43%-ը (262 մլն դրամ) կնքվել է Առողջապահության նախարարության հետ»:

Image may contain: 2 people, people standing and outdoor

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031