
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Հունվարի 16-17-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ջրամբար գյուղում, Ճարճակիս գյուղում, Ապարան-Սարալանջ ավտոճանապարհին և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա: