
Ջրատարում հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող կնոջ դիակը
Հունվարի 17-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Արզնի-Շամիրամ ջրանցքում կնոջ դիակ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները Կարբի համայնքի ամառանոցների հատվածում գտնվող Արզնի-Շամիրամ ջրատարում հայտնաբերել են դեկտեմբերի 13-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Գոհարիկ Սարգսյանի դին։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: