Բաժիններ՝

Հակառակորդի կրակոցից 14-ամյա պատանու վիրավորվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2020 թվականի մարտի 30-ին` ժամը 19:00-ի սահմաններում, հակառակորդի հենակետերից՝տարբեր տրամաչափերի զենքերից արձակված կրակոցների հետևանքով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի տներից մեկի պատշգամբում կրծքավանդակի աջ կեսի շրջանում հրազենային վնասվածք է ստացել նույն բնակավայրի անչափահաս բնակիչ՝ ծնված 2004 թվականին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով (սպանության փորձ՝ ապօրինաբար մի խումբ անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով):

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031