Մահացել է Լևոն Արոնյանի կինը
Երևանում ավտովթարի ենթարկվելուց օրեր անց հիվանդանոցում մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին:
«Խոսքեր չեմ գտնում կնոջս՝ Արիանա Կաոիլիի կորստյան ծանր վիշտը արտահայտելու համար: Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ անձնավորություն էր, ով գեղեցիկ կյանք ապրեց…
Ես սիրում եմ քեզ: Ննջիր խաղաղությամբ»,- գրել է Արոնյանը թվիթերյան իր էջում:
I have no words to express the grievance over my wife Arianne's death. She was intelligent , hard working and joyous person that lived a beautiful life…
I love you honeybun, sleep tight….
— Levon Aronian (@LevAronian) March 30, 2020
Հիշեցնենք, որ Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երեւանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:
Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։
«168 ժամ»-ը ցավակցում է Լևոն Արոնյանին և Արիանայի ընտանիքին՝ անժամանակ և մեծ կորստի համար։