
Հեռախոսազանգերը և հաղորդագրությունները ֆիքսելու վերաբերյալ նախագիծը ընդունվեց

ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը։
Նախագծին կողմ քվեարկեց 71 պատգամավոր։ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցում նիստին։