ՊՍԺ-ն 215 մլն եվրո կկորցնի կորոնավիրուսի պատճառով

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հսկայական ֆինանսական կորուստներ է կրելու  կորոնավիրուսային համաճարակի պատճառով:

Ֆրանսիական գրանդի կորուստները կկազմեն 215 միլիոն եվրո. ընդհանուր բյուջեն կազմում է 638 միլիոն եվրո: Ըստ L’Equipe-ի՝ դա հիմնականում պայմանավորված է տնային հանդիպումների համար տոմսերի վաճառքից և հեռարձակումից ստացված հասույթի կորստով:

Աղբյուրը հավելում է, որ փարիզյան ակումբը կփորձի փոխհատուցել կորուստները ֆուտբոլիստների վաճառքի միջոցով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացիները պատրաստ են Նեյմարի արժեքը հասցնել 150 միլիոն եվրոյի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031