Բաժիններ՝

ՀՀ ԶՈՒ երեք ստորաբաժանումներում անցկացվել են մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումներ

Երկրորդ զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկում մարտի 30-ին անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նման վարժանքները նպաստում են տանկիստների մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ու սպառազինության մարտավարական-տեխնիկական բնութագրերի լիարժեք տիրապետմանը:

4-րդ զորամիավորման հրաձգա­րաններից մեկում մարտի 30-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:

Պարապմունքի նպատակն էր հրաձգային վարժությունների կատարման հաստիքային զենքերի կիրառման գիտելիքների կատարելագործումն ու կրակային պատրաստության մակարդակի բարձրացումը:
Սպաների պատրաստվածությունը ստուգելու և նրանց մասնագիտական գիտելիքները զարգացնելու նպատակով 5-րդ զորամիավորումում անցկացվել են հավաք-պարապմունքներ ենթակա զորամասերի գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալների ներգրավմամբ:

Պարապմունքների շրջանակում քննարկվել են հավաքների մասնակիցների զեկույցներն ու առաջարկությունները, պարզաբանումներ տրվել մարտական առաջադրանքների և ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման և այլ հարցերի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս