Բաժիններ՝

Մաշտոցի ոստիկանները անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Մարտի 28-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ ժամը 17.40-ից մինչև ժամը 18.30-ը, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, Բաշինջաղյան փողոցում կայանված իր «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայից գողացել են պայուսակը, որի մեջ եղել են ականջակալներ և անձնագիր՝ պատճառելով 102.000 դրամի վնաս:

Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում` հաղորդումից մեկ օր անց հանցագործությունը բացահայտվեց: Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Շիրազի փողոցի 41-ամյա մի բնակիչ:

Մարտի 29-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին և տվեց խոստովանական բացատրություն:

Կասկածվողի անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031