«Արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել». Արցախում արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու որոշումն այսպես հիմնավորեց ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Արտակարգ դրությունը հայկական երկրորդ հանրապետությունում կտևի մինչև հունիսի 11-ը ժամը 22:00-ն: Այս ընթացքում կպահպանվեն նաև մուտքի և ելքի սահմանափակումները: Մարտիրոսյանի խոսքով՝ հակահամաճարակային միջոցառումներն արդյունավետ են, հետևաբար՝ արդարացված է նաև արտակարգ դրությունը երկարաձգելու որոշումը:
Մեզանում տաքսի ծառայություններին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները գրեթե միշտ ընդունվում կամ մերժվում են նույն սցենարով, երբ նախագիծը հայտնվում է օրենսդիրի սեղանին, դրան անմիջապես հաջորդում են տաքսիստների դժգոհությունները, մտահոգություններն այն մասին, որ հաշվի չեն առնվում իրենց շահերը։ Նույնկերպ աղմկոտ էլ, ինչպես երևում է, ուղեկցվելու է օրենսդրական այս նոր նախագիծը, որն արդեն ներկայացվել է հանրության դատին։
Այսօր խորհրդարանն ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որը հայտնի է նաև Լանզարոտեի կոնվենցիա անունով:
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայիսի 8-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։
Այո, հիվանդությունը թեև անախտանիշ կարող է ընթանալ, բայց դա բացարձակ կապ չունի ձեր երիտասարդ լինելու հետ, ծանր կարող եք տանել նաև դուք։ Մի բան կասեմ հաստատ. եթե ունենայի ուղեկցող հիվանդություններ, հիմա երևի ձեզ հետ կիսվելու ունակությունից զրկված կլինեի։ Հիշեք, որ տանն ունեք տատ ու պապ, մամա ու պապա, հիշեք ու հետևեք բոլոր էն ցուցումներին, որոնք ձեզ տրվում են։
Մայիսի 11-ին 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողները անցկացրել են մասնագիտական պարապմունք:
Մոտ երկու ամիս է՝ Հայաստանում են գտնվում Ռուսաստանի քաղաքացիներ։ Նրանցից շատերը հայեր են, ովքեր այստեղ էին եկել տարբեր պատճառներով՝ որպես զբոսաշրջիկ, հյուր կամ առողջական ինչ-ինչ խնդիրներից ելնելով։
Ասել կուզի, օրինակ, 17-ից մինչև 18 տարեկան երիտասարդը, որոնց մի մասը արդեն 2-րդ կուրսում է սովորում, «փոխադարձ համաձայնությամբ» կարող է սեռական հարաբերություն ունենալ արբունքի չհասած դիցուկ 12 տարեկան անչափահասի հետ (ընդ որում՝ սեռն էլ նշանակություն չունի), և իր արարքը չի համարվի անգամ զանցանք։
2020 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 06:20-ին, «Վաղարշապատի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ պարանոցի և կրծքավանդակի ծակած կտրած վերքեր, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գեղակերտ գյուղի 41-ամյա բնակիչը:
Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քիչ առաջ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. ««Չափալախը ինֆորմացիայի փոխանցման միջոց է» – այսպես է արտահայտվում իր ֆեյսբուքյան պատին Երևանի N մանկապարտեզի տնօրենը։ Իսկ գիտե՞ք ինչու է ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆԸ այդպիսի նախադասություն գրում, որովհետև նա դարձել է մանկապարտեզի տնօրեն իր քրոջ ամուսնու՝ Երևանի իմքայլական քաղաքապետի տեղակալի միջնորդությամբ։
Ազգային ժողովն այսօր վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի, կամ, ինչպես հայտնի է՝ «Լանզարոտեի կոնվենցիան»:
Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող «Մարդկային եղբայրության» Գերագույն հանձնաժողովը կոչ է անում աշխարհի բոլոր ազգերին հինգշաբթի օրը` մայիսի 14-ին, իրենց կրոնին, հավատամքին և ուսմունքին համապատասխան, աղոթք հղել առ Աստված, ծոմ պահել և բարի գործեր կատարել, որպեսզի Աստված վերջ տա այս համավարակին, ազատի մարդկությանը ներկայիս տառապանքից և օգնի գիտնականներին դրա դեմ դեղամիջոց գտնել և փրկել աշխարհը վիրուսի տարածման առողջապահական, տնտեսական և հումանիտար հետևանքներից:
2020թ. մայիսի 10-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, անհայտ անձը, մուտք գործելով Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տներից մեկը, իր մոտ պահվող 16 տրամաչափի որսորդական հրացանով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մեկ կրակոց է արձակել նույն տան 29-ամյա բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո մարդու իրավունքների խախտումների հետ կապված բողոքների թիվը սրընթաց աճել է:
Մայիսի 9-ին, ժամը 21.15-ին, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքեայի վարորդը վրաերթի էր ենթարկել 58-ամյա Արայիկ Զաքարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:
Ոստիկանների և փրկարար ծառայությունների համատեղ որոնողական աշխատանքների արդյունքում մայիսի 9-ին, ժամը 09։05-ին, Հրազդան քաղաքի «Ծովինար» ջրամբարի մաքրման կայանի մոտ՝ ափից շուրջ 1 կմ հեռավորությամբ և 8 մետր խորությամբ հայտնաբերվել է որպես անհետ կորած 75-ամյա կնոջ դիակը՝ առանց բռնության հետքերի:
Զննությամբ տարաներում հայտնաբերվել են քողարկված 6 բջջային հեռախոս, ականջակալ, բաժանորդային քարտեր, USB և լիցքավորման լարեր:
Մայիսի 10-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում անտառի կողմից հոսող սելավաջրերն արմատախիլ են արել ծառերը և ողողել Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի մոտակա տների բակերը։
Ապրիլի 27-ից մայիսի 3-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 286 դեպք, որից 115-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 35 հրդեհի, վեց փլուզման, մեկ պայթյունի, յոթ քարաթափման, մեկ ուժեղ կարկուտի և երկու որոնողափրկարարական դեպք, 41 ճանապարհատրանսպորտային պատահար, 17 ինքնասպանության փորձ, ինչպես նաև 95 կենցաղային կանչ. տուժել է 71 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երեք քաղաքացի:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է երեք խոշոր դեղատնային ցանցերում՝ «Նատալի ֆարմ», «Վագա ֆարմ» ՍՊԸ-ներում և «Ալֆա ֆարմ» ՓԲԸ-ում, ձեռքի ախտահանիչ միջոցների և բժշկական դիմակների գների մոնիտորինգի արդյունքները ընթացիկ տարվա մարտի 16-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում:
Մայիսի 11-ին, ժամը 05:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 21/4 շենքի մոտակայքում այրվում է անվադող:
Այս պահին գտնվում ենք դեպքերի 15-օրյա կրկնապատկման փուլում։ Եթե այս միտումը պահպանվի, ապա մայիսի 24-ին կունենանք մոտ 6 հազար 350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12 հազար 700 դեպք:
ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ մայիսի 11-ին ժամը՝ 10։00-ին Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին (Վանաձոր քաղաքից դեպի Ալավերդի) տեղի է ունեցել քարաթափում։ Ճանապարհը միակողմանի փակ է։
Մայիսի 10-ին, ժամը 20:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին մոտք է գործել Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող թիվ 19 պոլիկլինիկա և սպառնում է ինքնասպանություն գործել։
«Մեդիա պաշտպանը» ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Անդրանիկ Քոչարյանը մեղադրում է Էդմոն Մարուքյանին և լրատվամիջոցներին։
Մայիսի 10-ին, ժամը 13:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մոտակայքում տեղի է ունեցել անձրևաջրերի կուտակում, առկա է թանգարանի ջրալցման վտանգ:
Մայիսի 10-ին, ժամը 14:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 11-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ի ժամը 12։20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: