Բաժիններ՝

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Այս մասին Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։

«Սիրելի´ երեխաներ, շորհավորում եմ Ձեզ՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Մեր նախարարության և անձամբ իմ աշխատանքը միտված է նրան, որ ամեն օր ապահովենք Ձեր անհոգ ու երջանիկ մանկությունը՝ վերացնելով այն խոչընդոտները, որոնք առկա են այդ նպատակին հասնելու համար»,- նշել է նախարարը:

Նա ընդգծել է, որ նախորդ տարիների նման, փոքրիկներն այսօր էլ են ցանկանում մայրիկների, հայրիկների, տատիկների, պապիկների ու ընկերների հետ լինել այգիներում, պուրակներում, խաղահրապարակներում, զվարճանքի կենտրոններում:

«Ցավոք, համավարակի պատճառով այս տարի տոնն այդ կերպ նշելու հնարավորությունը սահմանափակված է։ Վստահ եմ, որ շուտով մենք կվերադառնանք մեր բնականոն կյանքին, իսկ մինչ այդ ձեր հարազատները կանեն հնարավորը, որ տոնը շարունակվի ամեն օր ու դառնա հիշարժան և ուրախ»,- գրել է Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930