Բաժիններ՝

Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգայն օրվա առթիվ։

«Սիրելի՛ երեխաներ, Շնորհավորում եմ բոլորիդ հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և ձեզ մաղթում անհոգ մանկություն, երջանիկ ընտանիք և հուսալի ապագա։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ դուք ապրեք ընտանիքներում՝ սիրով ու համերաշխությամբ և ազատորեն կարողանաք արտահայտել ձեր կարծիքը ձեզ վերաբերող հարցերում։ Մեծերի համար երեխայի լավագույն շահը պետք է լինի ուղենիշ որոշումների կայացման ժամանակ բոլոր դեպքերում։ Բարձր արժեքային համակարգ ունեցող, կրթված, իրազեկ ու իրար հարգանքով վերաբերվող երեխաներն են մեր վաղվա ապագան:

Անցյալ տարի հունիսի 1-ին «Օրրան» բարեգործական կազմակերպությունում հիանալի ժամանակ անցկացրեցինք ՀԿ-ի սաների հետ՝ երեխաների հետ կտրելով տոնական տորթը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930