Բաժիններ՝

Աստված մարդկանց ստեղծել է հավասար, սակայն դա չի նշանակում, որ նրանք բոլոր հարցերում պետք է լինեն հավասար

Աստված մարդկանց ստեղծել է հավասար, սակայն դա չի նշանակում, որ նրանք բոլոր հարցերում պետք է լինեն հավասար։ Յուրաքանչյուր ոք ունի իր անհատական խառնվածքը, մտածելակերպը, և, ինչ խոսք, մարդիկ իրարից տարբերվում են իրենց ընդունակություններով։

Նրանք կարող են տարբերվել նաև հասարակության մեջ իրենց գրաված դիրքով, ունեցած պատասխանատվություններով։ Օրինակ՝ տղամարդն ու կինը բոլոր առումներով չէ, որ հավասար են, քանի որ Աստված կնոջը ստեղծել է որպես տղամարդու «օգնական»: (Ծննդոց 2։18)։ Անշուշտ, ծնողների ու երեխաների ունեցած իրավունքները նույնպես միանման չեն։ Այնուամենայնիվ, չնայած այս տարբերություններին, բոլորը՝ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք և թե՛ երեխաները, պետք է միևնույն չափով օգտվեն երջանիկ լինելու իրավունքից. պետք է ընդունել, որ Աստված նրանց ա՛յդ առումով է իրավահավասար ստեղծել։ Բոլոր մարդիկ նրա առջև հավասար դիրք են գրավում և հավասարապես թանկ են նրա համար։

Ողջ աշխարհում մարդկությունը ձգտում են իրավահավասարության։ Ցավոք, միայն այն փաստը, որ այդ մասին հարկ է լինում խոսել այսքան հաճախակի, արդեն ցույց է տալիս, որ մարդկությանը մինչև այժմ չի հաջողվել հասնել համընդհանուր հավասարության։

Աստված, երբ ստեղծեց աշխարհը ասաց, որ բոլոր մարդիկ հավասարապես վայելեն կյանքը և երջանիկ լինեն։ Մարդու արարման մասին կարդում ենք. «Աստված ասաց. Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա: Երկրային բոլոր բաները ստեղծելուց հետո «Աստված տեսավ բոլորն, ինչ որ ստեղծել էր, շատ լավ է»: (Ծննդոց 1։26,31)։

Մարիետտա Խաչատրյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս