ԱՄՆ-ում աճում է սահմանի վրա անօրինական միգրանտների ձերբակալությունների թիվը. CNN
ԱՄՆ-ի սահմանապահ ծառայությունն ապրիլին օրական գրեթե 6 հազար անօրինական միգրանտ է ձերբակալել Մեքսիկայի հետ սահմանին: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարության նախնական տվյալները:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, մարտին ամերիկացի սահմանապահներն օրական շուրջ 5,5 հազար անօրինական միգրանտներ են ձերբակալել Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանին: Միևնույն ժամանակ, ինչպես հեռուստաալիքին հայտնել է ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչը, օրական մոտավորապես 1,5 հազար մարդ խուսափում է հանդիպել իրավապահների հետ, թեև նրանց սահմանապահ ծառայությունը ֆիքսում է տեխնիկական միջոցների օգնությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում աշխատանքն սկսել է միգրացիայի ոլորտում այն նախաձեռնությունների և սահմանափակումների կրճատմանը ձեռնամուխ լինելուց, որոնք մտցվել էին նրա նախորդի՝ Դոնալդ Թրամփի կողմից: Սպասելով զիջողության, հազարավոր միգրանտներ ուղևորվել են ԱՄՆ, իշխանությունները իրադրությունը հարավային սահմանին համարել են ճգնաժամային, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



