Բաժիններ՝

Հունական ԶԼՄ-ները 24-ժամյա գործադուլ են հայտարարել

Հունաստանի լրագրողների և զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների արհմիությունները մայիսի 4-ին 24-ժամյա գործադուլ են անցկացնում Մայիսի 1-ի՝ կոլեկտիվ և անձնական իրավունքների, սոցիալական արդարության և խաղաղության, առողջության և անվտանգության համար աշխատավորների պայքարի միջազգային օրվա կապակցությամբ։

Գործադուլի որոշումն ընդունել է լրագրողների խոշորագույն արհմիությունը՝ Աթենքի օրաթերթերի խմբագիրների միությունը՝ ESIEA-ն, և դրա հետ համագործակցող ասոցիացիաները: Քանի որ Մայիսի 1-ը ոչ աշխատանքային օր էր՝ Մեծ շաբաթը, աշխատավորների մայիսմեկյան ակցիաները հետաձգվել են:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի որոշմամբ, մայիսի 1-ի պարտադիր հանգստյան օրը տեղափոխվել է երեքշաբթի օր՝ մայիսի 4-ին:

Մայիսի 4-ի առավոտյան ժամը 6-ից գործադուլ են սկսել զանգվածային լրատվամիջոցների մեծամասնությունը՝ մամուլը, ռադիոն, Համացանցը, մասնավոր և պետական հատվածը, ERT հունական հանրային հեռուստատեսությունը, Աթենքի AMHA նորությունների գործակալությունը, տեղական ինքնավարության ռադիոկայանները, տեղեկատվության և հաղորդակցությունների գլխավոր քարտուղարությունը, նախարարությունների և գերատեսչությունների մամուլի ծառայությունները:

Բացառություն է արվել լրագրողների համար, որոնք լուսաբանում են գործադուլը և համավարակի մասին առողջապահության նախարարության տեղեկատվությունը: Արհմիությունը հայտարարում է, որ քաղաքացիների ամենօրյա պայքարը հանուն օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության եղել և մնում է ավելի բարդ, բայց ավելի անհրաժեշտ, քան երբևիցե:

Մայիսի 4-ին գործադուլ կանցկացնի նաև մասնավոր հատվածի աշխատողների խոշորագույն արհմիությունը՝ GSEE-ն՝ Հունաստանի աշխատավորների համընդհանուր համադաշնությունը: «Մայիսի 1-ը գործադուլի օր է, այլ ոչ թե տոն»,-ասվում է համադաշնության հայտարարության մեջ:

GSEE-ն չի պատրաստվում ցույցեր անցկացնել:

Հիմնական գործադուլներն ու ցույցերը տեղի կունենան մայիսի 6-ին. դրանք կանցկացնեն «Համընդհանուր մարտական ճակատ» (ПАМЕ) կոմունիստական արհմիությունը և պետական հատվածի աշխատողների արհմիությունը՝ ADEDY-ը: 24-ժամյա գործադուլ կանցկացնեն նավաստիները և լաստանավային հաղորդակցության (հիմնական փոխադրամիջոցը Հունաստանի կղզիների և մայրցամաքային մասի միջև) ծառայողները, մետրոյի, տրոլեյբուսների, տրամվայների աշխատողները: ПАМЕ կոմունիստական արհմիությունը բոլոր աշխատավորներին կոչ է արել առավոտյան ժամը 10-ին հանրահավաքի գալ մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ՝ «Սինտագմա», խորհրդարանի շենքի մոտ: Ավանդաբար ПАМЕ արհմիությունը հրաժարվում է համատեղ ակցիաներ անցկացնել ADEDY-ի և GSEE-ի հետ, հաղորդել է  ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս