Բաժիններ՝

Մահացել է սփյուռքահայ մշակութային գործիչ Նորա Իփեքյան-Ազատյանը

Նորա Իփէկեան Ազատեան իր մահկանացուն կնքեց 29 Ապրիլին: Ան ծնած էր Աղեքսանդրիա, Եգիպտոս, ականաւոր նկարիչներու և մտաւորականներու ընտանիքի մէջ: Նորայի հայրական կողմէն ծանօթ են թատերական գործիչներ Գասպար Իփէկեանը և Արմէն Արմէնեանը: Մայրը ՝ Շաքէ Իփէկեան, դերասանուհի ու դաշնակահար էր, յեղափոխական պետական գործիչ ու մտաւորական Միհրան Տամատեանի դուստրը: Ան չափազանց հպարտ էր հայ ազգային հերոս իր մեծ հօրմով:

Նորա Ազատեան իր կրթութիւնը ստացած էր Գահիրէի ֆրանսական Լիսէին մէջ և վերապատրաստուած էր, որպէս նկարիչ՝ Աշոտ Զoրեանի արուեստանոցին մէջ և վկայուած Ֆրանսայի Փարիզի ABC գեղարուեստի դպրոցէն: Ան արուեստ դասաւանդած է Գահիրէի ֆրանսիական Լիսէին և Գալուստեան դպրոցին մէջ: Հանգուցեալ տիկին Նորային ուսանողները մրցանակներ շահած են ԵՈՒՆԵՍՔՕ-ի ուսանողական գեղարուեստական մրցոյթներուն, Վարշավիոյ (Լեհաստան) և Շանքարի (Հնդկաստան) մէջ: Իր ուսանողներու շարքերէն միջազգային համբաւ ձեռք բերած է Շանթ Աւետիսեանը, որ արուեստի ուսանող էր Նորայի արուեստանոցին մէջ:Նորան նաև արուեստի միջոցաւ հայոց պատմութիւն դասաւանդած է Միշիկընի Սաութֆիլտ քաղաքին մէջ գտնուող ՀԲԸՄ Ալեքս և Մարի Մանուկեան դպրոցին մէջ:

Ան ազգին ծառայած է նաև որպէս Թէքէեան Մշակութային Միութեան Տիթրոյթի մասնաճիւղի նախագահ, ուր ան ռահվիրաներէն կը հանդիսանայ ԹՄՄ-ի «Ուսուցիչ մը հովանաւորէ ծրագիր»-ին խթանման գործին`օգնելու համար Հայաստանի ուսուցիչներուն: Նորան հմուտ դերասանուհի էր: Ան գլխաւոր դերեր խաղցած է հայազգի և ֆրանսացի անուանի թատերագիրներու գործերուն մէջ: Հանգուցեալը, Վահան Թէքէեանի բանաստեղծութեանց ամենահմուտ մեկնաբանողն էր, նոյնինքն բանաստեղծին կողմէ ուսուցանուած:

Նորա Ազատեան Իփէքեան արուեստի գործերու ցուցահանդէսներ ունեցած է Եգիպտոսի, Հայաստանի և Միացեալ Նահանգներու մէջ, ներկայացնելով տպաւորապաշտ ոճի ջրաներկ և իւղաներկ գործեր: Նորան նաև անդամը եղած է Սաութֆիլտի Սուրբ Յովհաննէս հայկական եկեղեցւոյ կերպարուեստի վարչութեան: Կրպես դաշնակահարուհի, իր սիրած մեծերն էին՝ Շոփէնը, Պեթհովէնը և Պախը:Գահիրէի, Պոսթոնի և Տիթրոյթի մէջ գտնուող իր տուները կը ծառայէին նաև որպէս արուեստի սրահներ, ուր ան կը հիւրընկալէր նկարիչներ, օփերայի երգիչներ և գրողներ:Նորայի կորուստը կը սգան իր ամուսինը՝ Երուանդ Ազատեանը և որդին՝ Ժերալտ Փափազեանը:Վերջին տեսութիւն՝ Երեքշաբթի, Մայիս 2021-ի երեկոյեան ժամը 6:00-էն 8:00 Սուրբ Յովհաննէս հայկական եկեղեցիին մէջ:Յուղարկաւորութիւն՝ 5 Մայիսի 2021-ի առաւօտեան ժամը 10:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս