Բաժիններ՝

Նոր Խարբերդ գյուղում երիտասարդի են դանակահարել

Մայիսի 1-ին ոստիկանության Մասիսի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ նստամկանի կտրած-ծակած վերքերով 23-ամյա երիտասարդ է բուժօգնության տեղափոխվել:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց՝ երբ և որտեղից էր տեղափոխվել երիտասարդը: Ըստ նախնական տվյալների՝ Նոր Խարբերդ գյուղում նրան դանակահարել էին:

Բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումներով քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գյուղի դաշտում, անասնապահության շուրջ ծագած վեճի ժամանակ, տուժողին դանակահարել էր 30-ամյա համագյուղացին։

Նա բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին, տվեց խոստովանական բացատրություն և ներկայացրեց դանակը։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31