Բաժիններ՝

Երիտասարդի մոտ խուզարկությամբ Արցախից բերված «Մակարով» է հայտնաբերվել

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություններ ստացվեցին, որ Երևանում բնակվող 23-ամյա մի երիտասարդ ապօրինի հրազեն ունի։ Տեղեկություններն իրացվեցին մայիսի 1-ի երեկոյան։

Կասկածվողը մայրաքաղաքի Դանիել Վարուժանի փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին գործարանային համարով «Մակարով» ատրճանակ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։

Նախնական տվյալներով՝ ատրճանակը բերվել էր անցած տարի՝ Արցախից։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31