«Մեր գյուղից ո՞ւր պետք ա գնանք, մեր զինվորների, մեր նայոմնիկների թիկունքը մենք ենք, նրանց մեջքը չպետք ա կոտրվի, պետք եղած վախտը հաստատ մենք էլ կգնանք ընդեղ»,- վստահեցրեց ներքինկարմիրաղբյուրցին:
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հուլիսի 16-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։
Ներքին Կարմիրաղբյուրը` հրետակոծությունից հետո
«Ես հետո նկատեցի, որ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, տեսանյութ էր հրապարակել տվել, որ իբրև ինքը դատի չի տվել ինձ՝ սուտ, քանի որ այդ դատական ծանուցագիրը ես արդեն տեղադրել եմ իմ ֆեյսբուքյան էջում։ Նրանք դատին չէին եկել, իրենց փաստաբանն էլ չէր եկել»,- նշեց Ս. Խլղաթյանը։
«Առաջին դեպքը եղել է ամսի 14-ին, 4 արկ ա ընկել գյուղի վրա, որի հետևանքով վնասվել ա 10 տուն: Ամսի 16-ին ժամը 6-ին 3 արկ ա ընկել գյուղի վրա, ևս 10 տուն վնասվել ա: Ըստ մեր պատկերացրածի՝ տանկից են խփել: Վերջին անգամ 2014-ին էին կրակել մեր գյուղի վրա, շատ թեթև, կարելի է ասել՝ նման դեպքեր չեն էլ եղել, եթե եղել են, ապա ավտոմատից ա եղել»,- ասաց Առաքելյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որոշմամբ այսօրվանից անվճար տարածք է տրամադրել հայկական գյուղմթերքով բեռնատարներին «Բուխտա» մեծածախ առևտրի կենտրոնում, որը գտնվում է Մոսկվայի «Դմիտրովսկո մայրուղի 165» հասցեում:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հուլիսի 18-ին մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ բուժում են ստանում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում մարտական ծառայություն իրականացնելիս ադրբեջանական զինուժի կիրառած զենքերից տարբեր աստիճանի վիրավորում ստացած մի խումբ զինծառայողներ:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հուլիսի 18-ին, մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում:
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ։
Դիմակը սխալ կրելու եզակի դեպքեր արձանագրելիս տեղում իրականացվում են բացատրական աշխատանքներ՝ թերությունները շտկվում են նույն պահին։
Մոսկվայում քրեական գործ է հարուցվել ադրբեջանցու դեմ, որը մասնակցում էր ի պաշտպանություն Ադրբեջանի զինված ուժերի հավաքին։ Երիտասարդը ցույցի ժամանակ հարվածել է ոստիկանին, որից հետո ձերբակալվել է:
Մոսկվայի «Ֆուդ Սիթի» մեծածախ առևտրի շուկայից դուրս հանված ֆուռերի խնդրի համար ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Ռուսաստանում ՀՀ դեսպանության հետ համատեղ երկու այլընտրանքային լուծում է առաջարկում:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին օրերի իրադարձությունները մեծապես ազդել են այն ամենի վրա ինչ կատարվում է ոչ միայն այդ երկրներում, այլև դրանց սահմաններից դուրս:
Զբոսաշրջային ընկերությունների կողմից թանգարաններում և արգելոցներում նախապես գնված տոմսերը, որոնք համավարակի պատճառով չեն օգտագործվի, վավեր կլինեն նաև 2021 թվականին:
Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերը հրետակոծելու հետ կապված փաստահավաք աշխատանքների արդյունքները Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
ՀՀ առողջապահության նախարարության Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել բարդ տեղակայումով թոքի ուռուցքի հեռացման եզակի վիրահատություն:
«Ստեղ վիրավորվել եմ, ստեղ մեծացրել եմ երեխեքիս, ստեղ էլ ապրում եմ». այգեպարցի
66-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որոշմամբ այսօրվանից անվճար տարածք կտրամադրվի հայկական գյուղմթերքով բեռնատարներին «Բուխտա» մեծածախ առևտրի կենտրոնում, որը գտնվում է Մոսկվայի «Դմիտրովսկո մայրուղի 165» հասցեում:
Ռուսաստանաբնակ հայերը մոբիլիզացվել, տասնյակ կիլոմետրեր կտրել, հասել և գնել են Մոսկվայի մեծածախ «Ֆուդ Սիթի» շուկայից դուրս հանված ֆուռերում եղած ամբողջ հայկական ծիրանը:
Զորակոչ է: Տղաները հպարտ են, որ գնում են բանակ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: Պարզվում է, որ օրենսդրական հակասություն կա, քանի որ հանվել է կանոնավոր ուղեւորափոխադրումների լիցենզավորման պահանջը, սակայն դրա համար նախատեսված պետական տուրքը չի հանվել:
Հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերը ամրապնդելու նպատակով Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ԲՀԿ Երիտասարդների Միութան կամավորական խումբը 5000-ից ավելի անվադողեր է տեղափոխել Տավուշի մարզի սահմանապահ դիրքեր։
Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խստորեն դատապարտում եմ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող գործողությունները ՀՀ պետական սահմանին։ Հատկապես անընդունելի է խաղաղ բնակչությանը թիրախավորելը, ինչը ցույց է տալիս ստոր թշնամու իրական դեմքը։
Տավուշում ծավալված ռազմական գործողությունների դրվագներ կան, որոնք այսօր, միգուցե նույնիսկ վաղը, այդպես էլ չեն հանրայնացվելու: Պետք էլ չի:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելը և պաշտոնատար անձանց կողմից շահադիտական դրդումներով պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելը, օգտագործելը:
Խորը կսկիծով հայտնում ենք, որ կորոնովիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանը:
Հուլիսի 17-ին, ժամը 21։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։