«Բացի մեծ խառնակչություններին մասնակցելուց ու պղծության քարոզ տանելուց ի՞նչ եք արել էս երկրի համար». Միհրան Հակոբյանը՝ Սերժ Թանկյանին և Արսինե Խանջյանին
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան,
Միգուցե դուրս գա՞ք երեսպաշտ սրիկայի մորթուց ու մի օգուտ տաք պատերազմող Հայրենիքին: Այն Հայրենիքին, որին ձեր փիառի համար մինչև վերջ կթում եք: Լավ, դուք էս երկրի հետ կապ ունե՞ք, թե՞ չունեք: Բացի մեծ խառնակչություններին մասնակցելուց ու պղծության քարոզ տանելուց ի՞նչ եք արել էս երկրի համար: Հայաստանում չապրելով, մի բան խոսք տալով, հետո գցել ու չանելով՝ բացի տարբեր ժամանակների իշխանությունների հասցեին ավել-պակաս դուրս տալուց, մի օգուտ տալու ունա՞կ եք:
Այսօր հայ ժողովուրդը հանուն Հայրենիքի զոհված ու Վարդանանց միացած իր լավագույն զավակներին էր հողին հանձնում, դուք ի՞նչ եք անում, ո՞ր ծակն եք մտել, որ ձեն-ծպտուններդ դուրս չի գալիս: Շատ բան չեք կարո՞ղ անել, հայտնի մարդիկ եք, ամեն մեկդ մի պաստառ վերցրեք ու գնացեք ձեր երկրների կառավարական շենքերի դեմ ցույց արեք, մեդիաներին հարցազրույցներ տվեք, պատմեք աշխարհին, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահամանին: Պատմեք, կարծիք ստեղծեք, որ մարդիկ իմանան՝ հայ ժողովուրդը գործ ունի մինչև ատամները զինված հայասպան ու ագրեսիվ Ադրբեջանի հետ, որ չի թաքցնում մինչև վերջին հայը սպանելու և Հայաստանի մայրաքաղաքը գրավելու իր նպատակները: Հասկանում ենք՝ սա ԼԳԲՏ քարոզ չի, որ ձեզ մեջտեղից ճղեք, բայց մի բան արեք, որ հետո խոսելու իրավունք ունենաք, որ հետո չթքեն ձեր երեսին՝ որպես երեսպաշտ սրիկաների»: