«Այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ կան մնացած ադրբեջանական զինված ուժերի զինածառայողների դիակներ». Արծրուն Հովհաննիսյան

Օրվա ընթացքում ՀՀ զինված ուժերը թույլ են տվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին նախօրեի գիշերն իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանել տարածքից, ինչի մասին ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց. այս մասին բրիֆինգի ժամանակ ասաց Իջևանի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Այստեղ մի հետաքրքրիր բան պետք է ասեմ. սա միակ տարածքը չէր, այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ կան մնացած ադրբեջանական զինված ուժերի զինածառայողների դիակներ»,- նշեց նա:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ ադրբեջանական մամուլն այս մասով կեղծիքներ է տարածել:

«Այստեղ առաջացել է հետաքրքիր, զավեշտալի հակասություն, եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ապա ինչու էին մնացել այդքան ժամանակ, կամ եթե իրենց տարածքում էին, ապա ինչպես էին մեր վերահսկողության տակ և պետք էր մեր կողմից թույլատվություն կամ կրակի դադարեցում, որ այդ դիակները հանվեն, հետևությունները թողնում եմ բոլորին»,- հավելեց ՊՆ նախկին խոսնակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031