Մահվան ելքով ավտովթար Երևան-Սևան ավտոմայրուղում. Երիտասարդները Արցախ մեկնելիս են եղել

Երևան-Սևան ավտոմայրուղում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում վիրավորում ստացած քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում է. 168.am-ի հետ զրույցում հայտնեցին Հրազդան ԲԿ-ից, ուր տեղափոխել են տղամարդուն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Mercedes-ը բախվել է Nissan Tiida-ին, այնուհետև մի քանի պտույտ է գործել: Mercedes-ում եղել է 4 հոգի, վարորդը և երկու ուղևորները մահացել են:

168.am-ի հետ զրույցում տեղում աշխատող Ոստիկանության մայորը հայտնեց, որ մեքենայում եղել են չորս երիտասարդ՝ երկու տղա և երկու աղջիկ: Երիտասարդները Արցախ մեկնելիս են եղել: Մայորի խոսքով՝ մեքենայից թափված իրերից կարելի է ենթադրել, որ նրանք գնում էին այցելելու զինվորի:

 

Տեսանյութեր

Լրահոս