
«49 շինություն է վնասվել, որից 22-ն այսօր». մարզպետ

Տավուշի մարզում հակառակորդի գործողությունների հետևանքով 51 վնասման դեպք ունենք՝ 41 շինություն, չորս ենթակառուցվածք, չորս տրանսպորտային միջոց, երկու ընտանի կենդանի: Ընդ որում, 49 շինությունից 22-ն այսօր է վնասվել: Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Նրա խոսքով՝ վերականգնողական շինարարական աշխատանքներ կիրականացվեն, երբ անվտանգ միջավայր ստեղծվի։ Միայն երկու շինություն լիարժեք կառուցման կարիք ունեն, մնացածը կվերականգնեն հիմնանորոգման միջոցով:
Մարզպետը նշեց, որ ենթակառուցվածքների խնդիրը, ըստ էության, հիմնականում լուծված է, մնացել է 2 ջրագիծ, որոնց հետ կապված լուծումն անվտանգ միջավայր է պահանջում:
Չոբանյանը վստահեցրեց, որ ամբողջ օրվա ընթացքում շատ լավ կազմակերպվել է քաղաքացիների պաշտպանությունը և պատսպարումը։
Ավելին, փակ տարածքներում կարողացել են ապահովել գրեթե տոտալ պատսպարում:
Անդրադառնալով վիրավորված Չինարիի բնակչի առողջական վիճակին, ասաց, որ այն բավարար է: