
«ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրենց զբաղեցրած դիրքերը». Արծրուն Հովհաննիսյան

Գիշերը և մինչև այսօր կեսօր եղել են տարբեր ինտենսիվության կրակոցներ և արկակոծումներ, իսկ ցերեկվա ժամերին համեմատաբար հանգիստ է եղել, սակայն ժամը 17.00-ի սահմաններում և մինչև 19.00-ն ունեցել ենք ադրբեջանական ԱԹՍ-երի հարվածների դեպքեր. այս մասին հայտնեց Իջևանում բացված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահի դրությամբ համեմատաբար հանգիստ է: Սակայն դինամիկան շատ արագ փոփոխվում է. ցանկացած պահի կարող է լարում առաջանալ, հետո հանդարտություն տիրի, ինչն առաջին հերթին ռազմական հանգամանքներով է պայմանավորված»,-նշեց նա` վստահեցնելով, որ հայկական ուժերը լիովին վերահսկում են իրենց զբաղեցրած դիրքերը:
«Բավականին լավ դիտարկում են հակառակորդի բոլոր տեսակի շարժերը` օդային, թե ցամաքային և պատրաստ են ցանկացած ոտնձգության»,-շեշտեց Հովհաննիսյանը:
ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետը նշեց, որ Արցախի, կամ ՀՀ այլ սահմանագոտիների ուղղությամբ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ, իրավիճակի շեշտակի փոփոխություն չկա: