Արտաշատի ոստիկանները որսագողություն են բացահայտել ու թմրամիջոցներ հայտնաբերել
Հուլիսի 22-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություն ձեռք բերեցին, որ Ոստան գյուղում բնակվող 50-ամյա տղամարդը ապօրինի որս է արել։
Քրեական հետախույզները տեղեկություն ունեին նաև, որ նա ու Արտաշատում բնակվող 57-ամյա ընկերը թմրամիջոց են պահում։ Նույն օրը տղամարդիկ հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին բաժին։
Հետագա գործողություններով հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող տարբեր քաշով զանգվածներ։ Ոստանում բնակվող տղամարդը նաև ներկայացրեց որսորդական հրացան, փամփուշտներ, ինչպես և տառեղ թռչուններ, որոնց որսն արգելված է։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։