Սոթքի հանքի հատվածում գիշերը հնչել են կրակոցներ

Այս գիշեր Սոթքի հանքի հատվածում Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված իրավիճակ է եղել: Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանն անցնում է հենց Սոթքի հանքավայրի միջով, ու այդ հայտարարությունից որոշ ժամանակ անց հանքի գործունեությունը մասամբ դադարեցված էր:

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ գիշերը հնչած անկանոն կրակոցների հետևանքով հանքի աշխատակիցների մի մասը տարհանվել է: Այժմ կրակոցներ չկան:

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունից 168.am-ին փոխանցեցին, որ այժմ հանքում աշխատանքն ընթանում է սովորականի նման: Այլ մեկնաբանություններ ընկերությունը կտա ավելի ուշ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031