33-ամյա տղամարդը բռնվել էր թմրանյութն ու դանակները գրպանում․ ոստիկանություն
Օգոստոսի 17-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով, Լենինգրադյան փողոցից բերման ենթարկեցին Արտաշատ քաղաքի 33-ամյա մի բնակչի։ Պարզվեց՝ մայիսին Երևանի Օհանովի փողոցի մի խանութնից գողություն էր արել։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 2 ծալովի դանակ և մարիխուանայի նմանվող զանգված:
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը իր օգտագործման համար էր: Համապատասխան ճշտումներից հետո պարզվեց նաև, որ նա հուլիսի 22-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
33-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Օհանովի փողոցի խանութից հափշտակած գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։