Բաժիններ՝

«Արմեն Սարգսյանի որդին չի ուզո՞ւմ գա երեք ամսով ծառայի: Թե՞ այդպես էլ խոպան է մնալու Հայաստանը Սարգսյան ընտանիքի համար»․ Էդիկ Բաղդասարյան

Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պաշտոնյաները, նրանց որդիները զորակոչվելո՞ւ են, ասենք՝ նախագահ Արմեն Սարգսյանի որդին չի ուզո՞ւմ գա երեք ամսով ծառայի: Թե՞ այդպես էլ խոպան է մնալու Հայաստանը Սարգսյան ընտանիքի համար: Բոլոր պաշտոնյաներին՝ պատգամավորներ, նախարարներ, դատավորներ, քննիչներ, զանազան վարչության պետեր, եթե տարիքը անցել է, նրանց որդիները պարտավոր են օրինակ ծառայել եւ մասնակցել պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներին:

Երկուշաբթի օրը քայլե’ք դեպի զինկոմիսարիատներ, առաջինը եղեք: Միայն դրանից հետո շատ արագ կկահավորվեն դիրքերը, վրանների, հանդերձանքի համար այլեւս ֆեյսբուքում դրամահավաք չի լինի: Զորակոչե’ք նաեւ Գագիկ Ծառուկյանի որդուն, գուցե վերջապես կառուցի խոստացած զորամասը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031