
Արտաշատի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել
Հարուցված քրեական գործի շրջանակներում, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները խուզարկել են 31-ամյա մի տղամարդու «Սուբառու» մակնիշի մեքենան։
Մեքենայի պահախցիկում հայտնաբերվել է պլաստմասե տարայով դեղնականաչավուն չորացած բուսական զանգված: Նշանակվել է փորձաքննություն:Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։