Նոյեմբերի 6-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գիշերը 6-րդ թաղամասում կոտրել են մթերային խանութի մոտ տեղադրված վճարային տերմինալի փականը, գողացել մետաղադրամներ, մետաղադրամ ընդունող, կտրոն տպող ու տրամադրող սարքեր` ընկերությանը պատճառելով 215.000 դրամի նյութական վնաս:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նոյեմբերի 29-ին, ժամը 15.50-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Կանաչուտ գյուղի տներից մեկը թալանել են։
Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվող ֆիզիկական ուժն ակնհայտ անհամաչափ և ապօրինի է։
«Կյանքում ամենադժվար ու անելանելի վիճակներում անգամ միշտ ուժ եմ գտել իմ մեջ ելք փնտրելու։ Սա իմ կյանքում առաջին դեպքն է, որ այնքան հուսախաբված, հիասթափված ու կոտրված եմ, որ բառեր չեմ գտնում արտահայտելու այն մեծ ցավը, որը երկար ժամանակ տանջում, հետապնդում ու ոչ մի կերպ բաց չի թողնում ինձ»:
Նոյեմբերի 30-ին, ժամը 06.30-ի սահմաններում, գործել էր Նելսոն Ստեփանյան փողոցի խանութներից մեկի անվտանգության ազդանշանային համակարգը։
Բաքվում կայանալիք ռազմական շքերթի ընթացքում հայ ռազմագերիներին ցուցադրելու մտադրություն Ադրբեջանը չունի, այս մասին ասված է Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, այլ պահվող անձանց ու անհետ կորածների հարցերով պետական կոմիտեի հայտարարությունում:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ՀՀ ոստիկանությանը մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների բողոքի ակցիայի ընթացքում հեռուստաընկերութան օպերատորի աշխատանքը խոչընդոտելու մեջ:
Անթույլատրելի է Նիկոլ Փաշինյանի կողմից դատաիրավական համակարգի ներկայացուցիչների, մասնավորապես՝ դատավորների հետ կոնկրետ քրեական գործերին առնչվող հարցերով խորհրդակցությունների կամ քննարկումների անցկացումը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 63 մլն 870 հազարը:
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծված պատերազմում հերոսաբար զոհվել է հետախույզ սպա Արման Բեկնազարյանը:
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Սոթքի ոսկու հանքը, որի մի մասը, ՊՆ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի խոսքով, նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն՝ մնալու է հայկական կողմում, մյուս մասը՝ ադրբեջանական, նոյեմբերի 27-ից չի աշխատում: Նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մտել են հանքի տարածք, պահանջել, որ աշխատակիցները դուրս գան հանքից:
Այս պահի դրությամբ կա բերման ենթարկված 35 անձ՝ Նոր Նորքի, Կենտրոնի,Քանաքեռ-Զեյթունի և Էրեբունու ոստիկանական բաժանմունքներում:
ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդունել է Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան, աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին:
Սյունիքի մարզի որևէ գյուղ Ադրբեջանին հանձնելու հարց չի քննարկվում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանին, տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:
Նոյեմբերի 27-ին ոստիկանության Գորիսի բաժնի պարեկապահակետային ջոկի և Գորիսի պահպանության բաժնի ծառայողները քաղաքում տեղակայված անշարժ պահակետում ստուգել են Երևանում բնակվող 26-ամյա մի երիտասարդի վարած ավտոքարշակն ու վրայի «Սուզուկի» մակնիշի առանց համարանիշերի ավտոմեքենան։
«Ադրբեջանը հանդիսանում է գերիների և այլ պահվող անձանց փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափի կողմնակից»:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լուսինե Վահրամյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի օրենսդրության կատարելագործման և վերլուծությունների վարչության պետի տեղակալ:
Այսօր ՀՀ Վարչական դատարանը բավարարել է «5-րդ ալիքի» ներկայացուցիչների խմբի՝ Արամ Վարդևանյանի գլխավորությամբ ներկայացված հայցադիմումը։
Փաստի առթիվ Սիսիանի ՌՈ բաժնի Գորիսի ՌՈ բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ընդգծում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ նախատեսվող տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պարագայում քննարկման պետք է դրվի նաև Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացումը:
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերադարձել է աշխատանքի, սակայն ոչ ամբողջական գրաֆիկով:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 09։59-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացաշեն գյուղում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը 75-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորել են խորհրդային և ռուսական էստրադայի, թատրոնի, կինոյի դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Գենադի Խազանովին:
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտից շարժվեցին Պաշտպանության նախարարություն:
Դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում՝ գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Հանրապետությունում ներկայում գործում է 72 սպանդանոց, որից 38-ը ծառայություն է մատուցում: Մնացածը ներտնտեսային սպանդանոցներն են: Գործում է նաև երկու շարժական սպանդանոց: