Նոյեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ամիրյան փողոցում քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ ակիվիստին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվի։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով անհետ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ հերթական հանդիպումը:
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զինվորականների միջնորդությամբ մեկ օրվա ընթացքում Հայաստանից Ղարաբաղ է վերադարձել 846 արցախցի:
Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու:
Կիրակի օրերը Ստեփանակերտից դեպի Դադիվանք ավտոբուս է գնում ուխտավորների հետ միասին, սահմանի մոտ խաղաղապահ զորքը գալիս է ուղեկցում մինչև Դադիվանք, գնում աղոթքներ են անում, վերադառնալուց էլ խաղաղապահ զորքը բերում է սահմանն անցկացնում:
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Հայ ռազմագերիների վերադարձի հարցում աջակցելու կոչով արվեստագետների՝ ՀՀ-ում ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանատներ ուղղված նամակներին արձագանքել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը՝ նշելով, որ հարցը գտնվում է երկրի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Նոյեմբերի 27-ին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանն անդրադարձել էր սեպտեմբերի 27-ին սկսված և երկու ամիս տևած պատերազմի հետևանքով անհետ կորած հայ զինծառայողների խնդրին` նշելով, որ այդ զինծառայողների հարազատները պետք է կարողանան շատ սեղմ ժամկետներում դառնալ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու և կարողանան ստանալ աջակցություն, իսկ դրա համար անհրաժեշտ է շտապ իրականացնել օրենսդրական փոփոխություններ, որպեսզի զինվորն անհետ կորած համարվի ոչ թե ռազմական գործողությունների ավարտից 2 տարի անց, ինչպես ամրագրված է գործող օրենքում, այլ շատ ավելի շուտ՝ 3 ամիս անց։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության նկարահանող խմբի հանդեպ ոստիկանության կողմից նախօրեին իրականացված գործողությունների առնչությամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին հավաքվել էին Արցախում գտնվող ժամկետային զինծառայողների հարազատները: Նրանք մի քանի անգամ հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ:
Նոյեմբերի 30-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Սևան մայրուղու 30-րդ կմ-ին «Աուդի» մակնիշի ավտոմեքենան բախվել էր բաժանարար գոտու երկաթյա արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի 39-ամյա մի բնակիչ տանն ապօրինի ռազմամթերք և թմրանյութ է պահում:
Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում՝ գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն:
Կյանքից հեռացել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Մայր Աթոռ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հետ:
Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտնում է, որ արյան պաշարների համալրման անհրաժեշտություն կա: Նշվում է, որ ապաքինման փուլում գտնվող բազմաթիվ զինվորներ արյան կարիք ունեն:
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում ուսումնասիրություն է սկսվել 206 անձի պատկանող գույքի վերաբերյալ:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ նոյեմբերի 10-ը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամաշտաբ պատերազմի հետևանքով այս պահին կան տասնյակից ավելի անհայտ կորած համարվող պայմանագրային զինծառայողներ, որոնց ընտանիքի անդամները գտնվում են սոցիալապես ծանր վիճակում, մասնավորապես այն դեպքում, երբ ընտանիքի միակ կերակրողը եղել է պայմանագրային զինծառայողը:
Անհետ կորածների և մեր նահատակների աճյունների որոնման աշխատանքները չիրականացնելու կամ դրանք ոչ պատշաճ իրականացնելու ողջ պատասխանատվությունը կրում է Նիկոլը։
«Իրավական ուղի» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է լրագրողի հրապարակած լուսանկարով և առաջարկել այն վերածել ֆլեշմոբի:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գտած տեսանյութերից հնարավոր է եղել առանձնացնել գրեթե 60 ռազմագերի, որոնցից միայն փոքր մասի ինքնությունը դեռ չի հաջողվել պարզել:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 23:14-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
ՌԴ ՊՆ Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման բժիշկներին բուժօգնություն ստանալու նպատակով շուրջ 70 բնակիչ է դիմել, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
Մոսկվան Ղարաբաղում զոհվածների մարմինների ու ռազմագերիների փոխանակման գործընթացի միտումնավոր ձգձգում չի տեսնում:
Նոյեմբերի լույս 28-ի գիշերը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցում մի տղամարդու են դանակահարել։
Հարուցված քրեական գործի շրջանակներում Մասիսի ոստիկաններն ու քննիչները խուզարկել են բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված «Տոյոտա» մակնիշի մի ավտոնեքենա։