
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`
Հունվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 4-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Գիշերը և առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց:
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն:
Երևան քաղաքի հունվարի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.20C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -15.80C (1957 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -2.00C