ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել:
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը «Փառքի խաչ Նոյ» մեդալով է պարգևատրել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել սույն թվականի դեկտեմբերի 7-ից վերսկսել առկա ուսուցման գործընթացը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ:
Բրիտանական հեղինակավոր BBC լրատվամիջոցը ռեպորտաժ է պատրաստել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայող 22-ամյա Սողոմոնի մասին:
Նոյեմբերի 30-ին, տեղական ժամանակով ժամը 19:09-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.31⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան, Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ:
Նոյեմբերի 30-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմը։
«Զինապարտության մասին» օրենքի 30-րդ հոդվածով սահմանվում են զինծառայողների և զինապարտների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը։
«Արցախ՝ Քաշաթաղ՝ Աղավնոյի (Զաբուխ) անցակետ։ 30.11.2020 թ․՝ 18:00։ Վերջին հայը լքում է Բերձորը։ Կադրի վերջում երևում է Աղավնոյի («Աիմավան») սրբոց Նահատակաց եկեղեցին (20-րդ դարավերջ)»։
«Երկար սպասված զանգը ստացա Կարմիր Խաչից. Ադրբեջանը նույնականացրել և հաստատել է, որ Դավիթն իրենց մոտ է, ողջ և առողջ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանցիների կողմից գերեվարված Դավիթ Իսահակյանի կինը՝ Ժաննա Ղազարյանը:
«Աշխարհը հասկացավ, որ կարելի է հային խփել, սպանել, հայրենազրկել, իսկ հայը կարող է շատ արագ դա մոռանալ, ձևացնել, թե այդպիսի բան չի եղել ու շարունակել ապրել»:
Ստեփանակերտի ու հարակից գյուղերի էլեկտրամատակարարումն այժմ ապահովվում է վերականգնված 110 կվտ հզորությամբ ենթակայանի միջոցով:
Նոյեմբերի 30-ին Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ վերջինիս առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Թիերի Ռիբոյին:
Երևանը պատվել է իշխանական պատգամավորների և կառավարության անդամների լուսանկարների վրա «ԴԱՎԱՃԱՆ» գրությամբ պաստառներով։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին Կառավարության ամառանոցում տեղի է ունեցել հանդիպում Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ:
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.954.880 ՀՀ դրամ:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
020 թվականի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը կիրականացվի բնականոն ընթացքով՝ դեկտեմբերի 2-ից:
Ռուսական «Ուրալյան ավիաուղներ»-ը նոյեմբերի 30-ին սկսել է Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) – Գյումրի («Շիրակ» օդանավակայան)- Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան) երթուղով կանոնավոր չվերթերը:
Այսօր առավոտյան առողջական խնդրի պատճառով հացադուլը դադարեցրեց Անահիտ Կիրակոսյանը:
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 30-ին Կոտայքի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանին։
Դեպի ՀՀ ուղեւորահոսքի ավելացման համատեքստում՝ «Զվարթնոց» օդանավակայանում լրացուցիչ հերթերից եւ կուտակումներից խուսափելու համար ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կրկին հիշեցնում է Covid-անվտանգության ընթացակարգերը ՀՀ մուտք գործող անձանց համար։
Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Հայտնի են Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի կազմակերպած` Եվրասիական տարածքում Covid-19 կորոնավիրուսային վարակի համաճարակի տարածման կանխարգելմանը և բացասական հետևանքների հաղթահարմանն ուղղված թվային լավագույն լուծումների մրցույթի արդյունքները:
«Եթե հիշում եք, երկու օր առաջ մենք վարչապետի հետ հանդիպում էինք ունեցել և հստակ ներկայացրել մեր պահանջը. դա այն էր, որ մեր ժամկետային ծառայողներին պետք է վերադարձնեն՝ ծառայությունն այստեղ շարունակելու համար»,- Կառավարությունում վարչապետի խոսնակի և օգնականի հետ հանդիպումից հետո հայտնեց ժամկետային զինծառայողների հարցերով բողոքի ակցիայի մասնակից Արա Ամիրյանը:
ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր՝ անհայտ կորած զինծառայողների և հայ գերիների ծնողների ձայնը տարբեր միջազգային կառույցներում լսելի դարձնելու նպատակով անցկացվող մտավորականության միասնականության երթի ժամանակ ասաց, որ իրենց բարձրացրած հարցը հրատապ է։
Մինչ այժմ Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերից Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար բնակիչ:
Նորից ծանր կորուստ։ Մահացել է Հրաչյա Հովակիմյանը։
Արարատի մարզի Դաշտավան գյուղում նոյեմբերի 28-ին, ժամը 06.20-ի սահմաններում «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա Անանիա Եփրեմյանին և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց։
Ռուս խաղաղապահները նոյեմբերի 29-ին ուղեկցել են ավտոբուսների հերթական շարասյանը, որը Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է տեղափոխել փախստականների հերթական խմբին:
Դերասան Աշոտ Ղազարյանի խոսքով՝ գերության մեջ հայտնված հայ զինծառայողների ծնողները գիշեր-ցերեկ չունեն, իրենց հանգիստը կորցրել են։