Դեկտեմբերի 5-ին, ժամը 11։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարալանջի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողություն:
Նոյեմբերի 28-ին, ժամը 07.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Նանսենի փողոցի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ 02․12․2020 կայացած հանձնաժողովի նիստի ընթացքում ԱՆ փոխնախարարներ Լ․Նանուշյանի և Ա․Ավանեսյանի կողմից ՄԻԱՎ-ի օրենքի փոփոխությունների վերաբերյալ տրամադրված հիմնավորումների և տեղեկատվության գերակշիռ մեծամասնությունը կեղծ է, մանիպուլյատիվ, չունի որևէ մասնագիտական հիմնավորում։ Օրենքի փոփոխման հրատապությունը չի բխում երկրի շահերից և բացարձակ կապ չունի մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման վավերացման հետ։
Շարունակելով համակարգել «Մենք ենք մեր սահմանները» համաշխարհային դրամահավաքը և հասցեավորել ստացված 100 տոննայից ավել հումանիտար օգնությունը` «Հայաստան» համահայկական հիմնադրամը միաժամանակ իրականացնում է միանվագ աջակցության և ստրատեգիական երկարաժամկետ ծրագրեր հոգալու համար Արցախից տեղահանված բնակչության հրատապ կարիքները:
Խստորեն արգելվում է տրանսպորտային միջոցը վարել առանց կամ կեղծված հաշվառման համարանիշերով։ Ճանապարհային երթևեկության կանոնները խախտող անձիք օրենքով սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության։
168.am-ը հարցումներ էր ուղարկել Առողջապահության, Էկոնոմիկայի և Արտակարգ իրավիճակների նախարարություններին՝ պարզելու համար, թե պատերազմի ընթացքում և դրան հաջորդած օրերին ի՞նչ քանակությամբ և ի՞նչ տեսակի օգնություն են ստացել՝ Արցախի Հանրապետություն ուղարկելու համար: Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԻՆ-ից հայտնում են, որ 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսած՝ որպես հումանիտար օգնություն ԱԻՆ Փրկարար ծառայության կենտրոնական պահեստ է մուտքագրվել սննդամթերք, հագուստ, տնտեսական և հիգիենայի պարագաներ, դեղորայք, ծխախոտ, ջրեղեն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին` շարունակելով հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ:
Ծառերի սանիտարական էտման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 7:00-14:00-ը, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրից կենդանաբանական այգի ընկած միակողմանի հատվածում:
ՄԻԵԴ-ը սահմանել է ժամկետ՝ մինչև դեկտեմբերի 11-ը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ բժշկական փաստաթղթեր և լուսանկարներ տրամադրելու համար:
Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչները, որոնք այսօր ռուս խաղաղապահների միջոցով ազատ են արձակել գերեվարությունից, մոլորվելով են հատել սահմանը՝ արտերից վերադառնալու ճանապարհին
2021 թվականին աշխարհը կարող է կանգնել ծանրագույն հումանիտար ճգնաժամի առջև, եթե երկրները անհրաժեշտ ֆինանսավորում չտրամադրեն:
«Հադրութից դուրս ենք եկել սեպտեմբերի 27-ին. հասցրել եմ վերցնել անձնագիր, աշնանային մի քանի հագուստ, և վերջ: Չէինք պատկերացնում, որ Հադրութը հանձնելու ենք ու չենք վերադառնալու: Շատ եմ ցավում կատարվածի համար, կուզեի վերադառնալ մեր Հադրութը: Ափսոս էին այդքան տարածքները, այդքան գյուղերը… մարդիկ ամեն ինչ թողեցին ու դուրս եկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հադրութցի Մանեն:
Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի պահպանվող ռիսկային ցուցանիշը չի խանգարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ շրջաբերական գրությամբ դիմել մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ դեկտեմբերի 7-ից հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների համար դասերն առկա կազմակերպելու վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետությունում ստեղծված շրջադարձային բարդ իրավիճակում ուժային կառույցների առանձին ներկայացուցիչների կողմից տրվում և իրականացվում են ակնհայտ ապօրինի հրամաններ. այս մասին հայտարարություն է տարածել Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը:
Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ երկրորդ պլան մղված կորոնավիրուսի համավարակը շարունակում է ամեն օր խլել տասնյակ մարդկանց կյանքեր: Այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1184, իսկ մահվան՝ 28 նոր դեպք: Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հրապարակված տվյալները կասկածելի են, այդ պատճառով դժվար է վերլուծել, թե ի՞նչ վիճակում է կորոնավարակը Հայաստանում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը:
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողներին կտրվի վեցամսյա սոցիալական աջակցություն։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։
«Մեր բակը» մասնավոր մանկապարտեզը ոչ հաստատում և ոչ էլ հերքում է երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ համացանցում տարածված ձայնագրության իսկությունը:
168.am-ին հայտնի դարձավ, որ ժամեր առաջ ապօրինի զենքի կասկածանքով ՀՀ ոստիկանություն բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ անունով հայտնի Ալիկ Բանդուրյանը:
Կայքի հետաքննության համաձայն, պարզվում է՝ այդ օրը, Արցախը փաստացի կորցնելու ակտի դեմ ընդվզած մեր համաքաղաքացիերի ցույցերը ցրելու և մայրաքաղաքի տարբեր վայրերից բռնի ուժով ոստիկանական մեքենաներ նրանց խցկելու համար ոստիկանական զորքերը համալրած սույն սևազգեստ դիմակավորված անձիք իրականում բերվել են Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայից:
Հայկական և ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։
Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսակետը դեկտեմբերի 1-ից անցել է բնականոն աշխատանքի:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
Հովհաննես Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: