ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ։ Ուղերձում ասվում է․
Հայաստանում ցուցանակների վրա շարունակում են գերիշխող լինել օտարալեզու բառերը: Լեզվի կոմիտեն, տարվա ընթացքում ուշադրության կենտրոնում պահելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովող հարցերը, արձանագրում է, որ խնդրահարույց է ծառայությունների ու սպասարկման ոլորտը, երբ արտաքին գրառումները, ցուցանակներն աչքի են ընկնում օտարալեզու բառերով:
ԵՊԲՀ ղեկավարությունը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, այսօր շնորհակալություն հայտնեց «Մուրացան» հիվանդանոցի տնօրեն Բագրատ Բավեյանին և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի անձնակազմին ներկայացրեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Բոքսային բաժանմունքի ղեկավար, գլխավար բժշկի տեղակալ Հռիփսիմե Ապրեսյանին: Այս մասին հայտնում են ԵՊԲՀ-ից։
Կյանքից հեռացավ մեր ժամանակների իրական մտավորականներից մեկը՝ անվանի բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը։ Հայաստանը կորցրեց նոր ժամանակների դասականին։
Ռոլանդ Շառոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռազմիկ Դավոյանը հանգավ ի տեր…
«Միջազգային համագործակցությունը անդրազգային հանցավորության դեմ պայքարում առանցքային նշանակություն ունի և մենք բարձր ենք գնահատում ՀՀ Գլխավոր դատախազության և ՀՀ իրավապահների հետ մեր համագործակցությունը, որը թույլ տվեց ձերբակալել և ԱՄՆ-ին փոխանցել հիշյալ անձին։ Սա արդեն 5-րդ անգամն է, երբ աշխատելով մեր հայ գործընկերների հետ հետախուզման մեջ գտնվող անձինք վերադարձվում են Միացյալ Նահանգներ՝ պատասխանատվության ենթարկվելու իրենց գործած հանցանքների համար», – ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին։
Այսօր՝ հունվարի 10-ին, ստացել եմ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը, որով հաստատվել է, որ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ինձ աշխատանքից ազատելու իրավունք չի ունեցել: Որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
168.am-ն ահազանգեր է ստանում «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի կացարանից Երևանի թիվ մեկ խնամքի տուն տեղափոխված շահառուներից: Նրանք պնդում են` թեև նախարարությունը կազմակերպել է իրենց տեղափոխումը, սակայն հատկացված մասնաշենքում վերանորգման աշխատանքները նոր են մեկնարկել:
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում նշված է.
Լուսանկարում պատկերված կանայք որոնվում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից
«ՀՀ վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը նախորդ տարվա առաջին 11 ամիսներին բնութագրող վիճակագրությունը, որի համաձայն` 2021թ․ հունվար-նոյեմբերին ՀՀ-ում գրանցվել են 0.4%-ով ավելի շատ մահվան դեպքեր, քան 2020թ․ հունվար-նոյեմբերին։
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ:
«Խոր ցավ եմ ապրում՝ իմ բազմաթիվ հայրենակիցների հետ միասին սգալով մեր նորագույն գրականության լավագույն ներկայացուցիչների մեկի՝ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի կորուստը։
Հունվարի 11-ի ցերեկը, 12-ին, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-14-ը թաց ձյան տեսքով:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այսօր խորհրդարանում Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող արտոնությունների մասին քննարկման ժամանակ ասաց, որ հարցը խորքային լուծում է պահանջում: Եվ դա ոչ միայն Կենտրոնական բանկի, այլև պետության որոշելու խնդիրն է։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Երևանի թիվ 163 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում նոյեմբերի 25-ին տեղի էր ունեցել կոլեգիալ կառավարման խորհրդի ընտրությունը, որն անցկացվել էր պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի համաձայն: Իսկ այդ կարգն էլ սահմանվել էր «ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 163-Ն որոշման» և հավելված «ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման» մեջ:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ:
Դավոյանը ծնվել է 1940 թ. հուլիսի 3-ին Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: Տարրական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ 1949-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Գյումրի /Լենինական/, ուր ավարտել է միջնակարգ դպրոցը և տեղի բժշկական ուսումնարանը: 1964-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը:
Փոխհատուցում է տրվել զինծառայողի ծնողներին ու խնդիրներ են առաջացել. Տիգրան Աբրահամյան
Ինձ հայտնի է 16 դեպք, որ զոհված զինծառայողները չունեն ծնողներ և ամուսնացած չեն եղել. Հայկ Սարգսյան
Հայաստանում հունվարի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 հազար 224 դեպք, որից 333 հազար 117-ը`առողջացած, 8006-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3589 բուժառու:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան սուպերմարկետներն ու խանութներն այսօրվանից հաճախորդին կառաջարկեն ավելի հաստ եւ թանկ տոպրակ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին սուպերմարկետների աշխատողները:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։
Հունվարի 8-ին, ժամը 04.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ժամանման սրահից բերման են ենթարկել 2001 թ. ծնված Միքայել Ռ.-ին, որը 2021 թ. սեպտեմբերի 29-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 7-րդ կետի մեղադրանքով:
Հունվարի 9-ին, ժամը 23.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Համլետ Տ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Սպիտակ քաղաքի բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը բացահայտելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորների մեջ կան տարբեր ընտանիքների անդամներ, իսկ «Գազել»-ը սպասարկում է թիվ 327 երթուղին՝ Երևան-Ճամբարակ-Զորավանք հատվածը։ Կայքի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, և միայն վթարից հետո են ճանապարհը սպասարկող ճանշինականները սկսել ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշխատանքները։
«Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Բարսեղյանի կարծիքով՝ Առողջապահության նախարարությունը ոչ ոքի չի լսում, բացի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ):