«Մարդիկ, որոնք փորձում են վատաբանել այս հավաքը, գտնել ինչ-որ հոսանքներ, պոզեր, մնում է երդվել՝ նման բան չկա». Հրանտ Թոխատյան

ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր՝ անհայտ կորած զինծառայողների և հայ գերիների ծնողների ձայնը տարբեր միջազգային կառույցներում լսելի դարձնելու նպատակով  անցկացվող մտավորականության միասնականության երթի ժամանակ ասաց, որ իրենց բարձրացրած հարցը հրատապ է։

«Գոնե այս հարթակում մենք չենք ուզում բարձրացնել քաղաքական որևիցե հարց, իշխանությունը կգնա՞, կմնա՞, կփոխվի՞,  նշանակություն չունի, այդ հարցով կզբաղվեն վաղը, իսկ այսօր հրատապ է մեր զինվորների հարցը,  րոպե առաջ պետք է զբաղվենք և վերադարձնենք մեր տղաներին։ Բոլոր մարդիկ, որոնք փորձում են վատաբանել այս հավաքը, սրա տակ գտնել ինչ-որ հոսանքներ, պոզեր, մնում է երդվել, որ ոչ՝ նման բան չկա,  այս հարցն այսօր հրատապ է»,- իր խոսքում նշեց Հրանտ Թոխատյանը։

Ըստ նրա՝ տարբեր կառույցներին ուղղված իրենց նամակները կարող են արդյունք տալ, եթե աշխարհով մեկ հնչի բոլորի ձայնը։

«Այսօր մենք մեր քայլերը փորձում ենք համապատասխանեցնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հետ, որպեսզի հանկարծ մի բան չանենք, որը կարող է աշխատել ի վնաս մեր տղաների։ Երեկ խնդրել էինք, որ բոլորն ունենան իրենց մոտ մեր տղաների նկարներից, երբ տուն գնացինք, նկարներից մեկը հանեց, այնպես փողոցում գցած էր, մարդ ինչքան սիրտ չպետք է ունենա, որ նման բան անի, եթե վերցրել էին, գոնե ինձ պետք է տային, այսպես չի կարելի, դրա համար այսօր նկարներ չեն լինի։ Տեղեկատվություն է  տարածվում, թե իբր երեկ այստեղ եղել է նաև վիրավոր և գերության մեջ հայտնված տղաների լուսանկարներ՝ սուտ է, նման բան չի եղել, միայն զոհված տղաների լուսանկարներ են եղել»,- եզրափակեց Հրանտ Թոխատյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս