Կամ վարչապետն է հրաժարական տալիս, մի ուրիշն է գալիս-ասում՝ ես տեղյակ չեմ. Ժամկետային զինծառայողի հարազատը պնդում է՝ պայմանավորվածությունները լինեն գրավոր

«Եթե հիշում եք, երկու օր առաջ մենք վարչապետի հետ հանդիպում էինք ունեցել և հստակ ներկայացրել մեր պահանջը.  դա այն էր, որ մեր ժամկետային ծառայողներին պետք է վերադարձնեն՝ ծառայությունն այստեղ շարունակելու համար»,- Կառավարությունում վարչապետի խոսնակի և օգնականի հետ հանդիպումից հետո հայտնեց ժամկետային զինծառայողների հարցերով բողոքի ակցիայի մասնակից Արա Ամիրյանը:

Նա հիշեցրեց, որ այդ հանդիպումից հետո իրենք նաև ներկայացրել էին գրավոր դիմում նույն խնդրով. «Վարչապետի մամլո խոսնակը մեզ ընդունեց, էդ հարցը քննարկեցինք: Այդ նամակը հասել է այնտեղ, բայց այսօրվա պատասխանը կարծես այդ երկուսի արդյունքն էր (ինքը նույն օրը նպաստեց, հիշում եք, մենք գնացինք ՊՆ և այնտեղ հանդիպեցինք)»:

Այսօրվա պատասխանին անդրադառնալով՝ Արա Ամիրյանը հայտնեց այն լուծումները, որը նրանց առաջարկվել է. «Հիմա՝ պատասխանը, որ տրվեց վարչապետի օգնականի կողմից, հետևյալն էր. առաջինը՝ միանշանակ ցուցում է տրված, որ մեր երեխաները վերադառնում են միայն արձակուրդով, սկսվում է ամսի մեկից՝ վաղվանից, դրան զուգահեռ՝ այսօր խորհրդակցություն է եղել վարչապետի մոտ, որին ներկա է եղել նաև Պաշտպանության նախարարը, եղել է քննարկում, որ սկսեն ռակիրովկա անելը:

Այսինքն՝ ՀՀ-ում տեղակայված որևէ զորամասի զինվորները գնում  փոխարինում են, կոնկրետ մեկ այլ զորամասի զինվորներին: Նրանք վերադառնում են այստեղ՝ որոշ ժամանակ կազդուրվելու-հավաքվելու, և չի բացառվում, որ դա կատարվի այդ օտպուսկներին զուգահեռ, որովհետև Գլխավոր շտաբը հիմա դրա վրա աշխատում է»:

Նա նաև տեղեկացրեց, որ ՊՆ հանդիպումը նախատեսված է կազմակերպել վաղը. «Պետք է Պաշտպանության նախարարը գնա, այդ քննարկման արդյունքներով հանձնարարականներ տրվի, և պատրաստ են վաղը ընդունելու»:

Դավիթ Ենոքյանը հավելեց, որ ինքը պնդել է, որ ցանկացած պայմանավորվածություն ձեռք բերվի գրավոր. «Ես ասեցի՝ էսօր կարող է պաշտպանության նախարարը փոխվի, մի ուրիշը գա, պատասխանատվությունն ո՞վ է կրելու,  կամ վարչապետն է փոխվում, հրաժարական է տալիս, մի ուրիշն է գալիս-ասում՝ ես տեղյակ չեմ:

Բոլորի ներկայությունն իրենց ստորագրություններով պետք է լինի այդ փաստաթղթի մեջ»:

Ժամկետային զինծառայողների հարազատների 6 հոգանոց խումբը նախնական պայմանավորվածությամբ Պաշտպանության նախարարությունում կլինի վաղը՝ ժամը 10:00-ին՝ մասնակցելու իրենց խնդրով կազմակերպվող աշխատանքներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս