
Ինչ եղանակ է սպասվում ձմռան առաջին օրերին

Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-2-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան ժամերին` մառախուղ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 15.80C (1983 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -9.70C (1972 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 1.80C