
Առողջությունս թույլ չտվեց, որ շարունակեմ հացադուլը. Անահիտ Կիրակոսյանը դադարեցրեց հացադուլը

Այսօր առավոտյան առողջական խնդրի պատճառով հացադուլը դադարեցրեց Անահիտ Կիրակոսյանը: Նա իր հայտարարության մեջ նշում է.
«Ցավն է ինձ մղել այս քայլին, որը կուղեկցի ողջ կյանքիս ընթացքում, սակայն առողջությունս թույլ չտվեց, որ շարունակեմ հացադուլը: Այդ իսկ պատճառով ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, հանձինս մտավորականների, ովքեր միացան նախաձեռնությանը և աջակցում են գերի ընկած և անհետ կորած զինվորների ծնողներին:
Մեծագույն ցավակցություններս բոլոր զոհված զինվորների ծնողներին: Ուզում եմ նշել, որ ես պատրաստ եմ անշահախնդրորեն, ցանկացած ժամանակ օգնել մեր բոլոր զինվորների ծնողներին:
Ցանկանում եմ գերբնական ուժ և առողջություն հացադուլը շարունակողներին»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը:
Նոյեմբերի 25-ին Կառավարության շենքի մոտ հացադուլ հայտարարած ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկյանին և Գարիկ Սարգսյանին էր միացել Անահիտ Կիրակոսյանը, ում որդին՝ Անդրանիկ Հայրապետյանը, 2008 թվականին զոհվել է Արցախում՝ Մարտակերտի մարտական դիրքերից մեկում։ Անահիտ Կիրակոսյանի պահանջն ուղղված է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը և միջազգային հանրությանը, որ կազմակերպեն անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքները։
առավարության շենքի առջեւ արդեն չորրորդ օրը հացադուլ հայտարարած Անահիտ Կիրակոսյանը՝ զոհված զինծառայող Անդրանիկ Կիրակոսյանի մայրը:
«Ես փորձեցի այս միջոցով իմ փոքրիկ օգնությունը ցուցաբերել անհետ կորած ու գերի ընկած զինվորներին։ Իմ միակ նպատակն է ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռել այս հարցին, որ կարողանան ավելի արագ տեմպերով որոնողական աշխատանքները կատարեն»,- նշում էր Անահիտ Կիրակոսյանը։