«Ոստիկաններն այնպիսի դեմքերով են «Նիկոլ Դավաճան» վանկարկողներին բերման ենթարկում, ոնց որ հեչ իրենք հայրենիք չեն կորցրել». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ոստիկաններն այնպիսի դեմքերով են «Նիկոլ Դավաճան» վանկարկողներին բերման ենթարկում, ոնց որ հեչ իրենք հայրենիք չեն կորցրել։

ԱԱԾ-ի, ոստիկանության, դատախազության, քննչականի աշխատակիցներ, սա ներքաղաքական պայքար չի, սա աթոռակռիվ չի, սա հայրենազրկված մարդկանց պայքար է։

Եթե այս պարզ ճշմարտությունը չե՞ք գիտակցում՝ եկեք մանրամասն բացատրեմ, եթե գիտակցաբար եք անում, ուրեմն իմացեք, որ բոլոր առումներով պատասխան եք տալու Նիկոլ Փաշինյանի բոլոր հանցանքների համար։

Ու հիշեք, որ մեզ հայրենիքից զրկողները, մեր մի քանի հազար ընկերների զոհվելու պատախանատուները երբեք չեն մարսելու։

Եթե շարունակելու եք համալրել նրանց շարքերը, ապա պատրաստ եղեք հավասարապես կրելու պատասխանատվությունը, որը որ վաղ թե ուշ կրելու է Նիկոլ Փաշինյանը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30