Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ավագանու նիստի ընթացքում խոսեց ապաստարանների և թաքստոցների մասին՝ հայտնելով, որ պատերազմի ժամանակ տարբեր խնդիրներ են ի հայտ եկել:
«Այս տարի սոցիալական բյուջեն ավելացել է 300 միլիոն դրամով: Ներառվել են այն շահառուները, ովքեր տուժել են կորոնավիրուսից, պատերազմի հետևանքով ձեռք են բերել հաշմանդամություն: Քանի որ վերջնական չէ տեղեկատվությունը, բյուջեն կհաստատենք և առանձին կունենանք ծրագրեր, որոնք ուղղված կլինեն կոնկրետ այդ շահառուներին: Մենք նախատեսում ենք իրականացնել նաև թաքստոցների և ապաստարանների նախապատրաստական բարեկարգման աշխատանքներ»:
Դեկտեմբերի 23-ի ցերեկը և 24-ին Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին գիշերը և առավոտյան՝ մերկասառույց:
«Ներկա դրությամբ գոյություն ունեն հաստիքային աշխատավարձեր: Մարդիկ, ովքեր պայմանագիր են կնքել, անցել են աշխատանքի, ունեն ֆիքսված գումարներ, բացի այդ, նաև ստացել են պարգևավճարներ: Այսինքն, այս պահի դրությամբ մենք ուղղակի չենք կարող մեր կամքով դա դիտարկել՝ որպես աշխատավարձ: Դրա համար հարկավոր է, որպեսզի նախագիծ մշակվի՝ աշխատավարձերի հետ կապված: Այո, աշխատավարձի բարձրացումը բոլոր աշխատակիցների համար առաջնային խնդիրներից մեկն է, քանի որ բոլորը տեղյակ են՝ ամբողջ պետական համակարգում ամենացածր պայմանագրային աշխատավարձը քաղաքապետարանում է»:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ 100-ից ավել հադրութցիների տրամադրվել է ժամանակավոր կացարան:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ:
ՀՀ նախագահի կողմից առաջարկ եմ ստացել գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու:
Ռուսական խաղաղապահ զորախմբի կազմից հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը՝ ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում:
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքում է տարածված լուրը, թե ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան» գազատարը:
Մարտական գործողությունների Հադրութի, Ջաբրայիլի և Ֆիզուլու հատվածներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 14 զինծառայողի աճյուն:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 21։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աբելյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2020թ. դեկտեմբերի 11-ին մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացնելու և մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Չնայած շարունակական տեղումներին՝ Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան։
Դեկտեմբերի 23-ին 73 տարեկանում կյանքից հեռացել է «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանը։
32-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 22:34-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենիամին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
«Խիստ մտահոգիչ է, որ իշխանության մարմիններն ու պաշտոնյաները, քաղաքական կամ հասարակական ընդդիմության տարբեր շրջանակներ, անտեսելով մարդու իրավունքների համակարգի պահանջները, իրենց հրապարակային խոսքով նպաստում են անհանդուրժողականության խորացմանն ու լարվածության ավելացմանը»:
Youtube կայքէջում «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար» վերնագրով տեսանյութում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ 2020թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
ՀՀԿ Խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
2020թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 15:10-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 51 հասցեում գտնվող նախկին կաթսայատան շենքի ներսում այրված դիակ կա:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 23-ին ժամը 10:00-19:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը:
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ուշագրավ դեպք է տեղի ունեցել:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է սպանության սպառնալիքի և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
168.am-ին տեղեկություն էին փոխանցել, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեծ գումար է տրամադրել ԲՏԱ նախարարությանը: Մասնավորապես, 500 միլիոն դրամից ավելի գումար է կանխիկ տրվել Եվրոպայից ջերմատեսիլ սարքեր և ԱԹՍ-ներ գնելու համար։
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում ռուս խաղաղապահների աջակցությամբ հայտնաբերվել են Հայաստանի երկու անհետ կորած քաղաքացիներ:
Քանի դեռ ամեն բան մսխված չէ, կառավարությունը պետք է հրաժարական տա, պարոն Փաշինյան հրաժարական տվեք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը:
Տավուշում հուլիսյան մարտերի հետևանքով վնասված տների վերանորոգման, վերականգնման աշխատանքները կշարունակվեն:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: