
Էլիզաբեթ Երկրորդն ասել է՝ ով է լինելու Մեծ Բրիտանիայի հաջորդ թագուհին

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն իր գահակալության 70-ամյակի նախօրեին դիմել է ժողովրդին, ինչի մասին ասվում է թագավորական ընտանիքի թվիթերյան էջում: Այս ուղերձում նա ասել է՝ ով է լինելու Մեծ Բրիտանիայի հաջորդ թագուհի կոնսորտը: Խոսքը նրա ավագ որդու՝ արքայազն Չարլզի կնոջ՝ Քորնուելի դքսուհի Կամիլայի մասին է:
«Ես հավերժ երախտապարտ և պարտական եմ ձեզ այն նվիրվածության և ջերմության համար, որը դուք շարունակում եք ինձ ցուցաբերել: Եվ ես գիտեմ, որ երբ գա գահին բարձրանալու ժամանակը, որդուս՝ Չարլզին, և նրա կնոջը՝ Կամիլային, դուք կցուցաբերեք նույն աջակցությունը, որն ինձ եք տվել»,- գրել է թագուհին:
Էլիզաբեթ Երկրորդը գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, նա բրիտանական պատմության մեջ բոլոր միապետներից ամենաերկար թագավորողն է և նաև աշխարհի ամենատարեց միապետը: