
Հայրենիք վերադարձած 8 ռազմագերիներից 4-ը Շիրակի մարզից են

Փետրվարի 7-ին հայրենիք վերադարձած 8 ռազմագերիներից 4-ը Շիրակի մարզից են: Այդ մասին Ֆեյսբուք« սոցիալական ցանցի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
«Գերեվարված ութ մեր հայրենակից վերադարձվել է Հայաստան: Օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց: Քիչ հետո տղաները կանցնեն բժշկական հետազոտություն եւ կապ կհաստատեմ նաև ընտանիքի անդամների հետ: Վերադարձածներից 4-ը Շիրակի մարզից են՝ Թարզյան Սարգիս, Գալոյան Գուրգեն, Կյուրեղյան Գրիգոր, Մալոյան Վաղարշակ»,- նշված է գրառման մեջ:
Մարզպետն գերիների վերադարձի հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու համար շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ինչպես նաեւ հայաստանյան գերատեսչություններին և միջազգային գործընկերներին: