
Վերին Լարսն այսօր. Ռուսաստանի հետ սահման տանող ճանապարհին սահմանափակումներ են մտցվել

Իրադրությունը կենտրոնական մայրուղում, որը տանում է դեպի Ռուսաստանի հետ սահման, փոխվել է սկսված ձնատեղումների եւ ձնահյուսերի պատճառով: Այդ մասին հաղորդել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի Կոբի տեղամասում երթեւեկությունն արգելվել է կցանքով եւ կիսակցանքով ավտոմեքենաների համար: Մյուս բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար երթեւեկությունը Ռուսաստանի ուղղությամբ Ռազմավիրական ճանապարհով ազատ է:
Մլետա-Գուդաուրի եւ Գուդաուրի-Կոբի ավտոճանապարհին երթեւեկությունն իրականացվում է շուրօրյա ռեժիմով՝ միայն հակահուսինային թունելներով:
Միակողմանի է ինելու թունելներով երթեւեկությունը կցանքով եւ կիսակցանքով ավտոմեքենաների, ինչպես նաեւ ավելի քան 30-տեղանոց ավտոբուսների համար:
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղին, այսպես կոչված Ռազմավիրական ճանապարհն այսօրվա դրությամբ միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանը եւ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»-«Վերին Լարս» մաքսակետն այսօրվա դրությամբ միակ գործող մաքսակետն է Վրաստանի եւ Ռուսաստանի ցամաքային սահմանի վրա, հաղորդել է Sputnik-ը: