Օգոստոսի 5-ին, ժամը 20։20-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճն քաղաքի կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հանրապետության տարածքում օգոստոսի 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Օգոստոսի 5-ին, ժամը 17։05-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտանիշ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 1-ին քաղաքացին զանգահարել է 911 և հայտնել, որ Սյունիք բնակավայրի գերեզմանների սկզբնամասում զենք-զինամթերքով պարկ է թողել։
Հուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։
Եղիսե մարգարեն (Եղիսե նշանակում է «Աստված Փրկիչ է») աշակերտն է Եղիա մարգարեի և ապրել է Հրեաստանում Ք. ա. 9-րդ դարում: Նա ոչ միայն Եղիայի աշակերտն էր, այլ նաև օգնականը և հետևորդը: Եղիա մարգարեն Տիրոջ հրամանով ընտրում է Եղիսեին՝ իբրև իր հաջորդի, ով Եղիային չի թողնում մինչև վերջ՝ մինչև կառքով նրա երկինք տարվելը: Եղիսեն խնդրում է իր ուսուցչին իրեն տալ նրա հոգու, այսինքն` Եղիային տրված զորության կրկնակի չափը: Երբ Եղիան կառքով բարձրանում է երկինք, նրա թիկնոցը ընկնում է ցած, և Եղիսեն այն վերցնում է իրեն, որով և իրականանում է նրա փափագը:
Փրկարար ծառայության 13 ծառայողի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» 2-ի՝ «հիմնական աշխատավարձի իջեցում մինչև 20 տոկոսով», մեկի նկատմամբ՝ «ծառայության դադարեցում» կարգապահական տույժերը։
Զրուցեք Ձեր Երեխաների Հետ: Բացատրեք երեխաներին առցանց անվտանգության կարևորությունը։ Սովորեցրեք նրանց երբեք չկիսել իրենց գաղտնաբառերը կամ հաշվի տվյալները՝ անվճար խաղերի, մոդերի կամ այլ խոստումների դիմաց։ Զգուշացրեք նրանց կասկածելի հղումներից և անծանոթ մարդկանցից, ովքեր խոստումներ են տալիս։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։
Այսօր՝ օգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրու 54-ամյա մի բնակիչ ապօրինի կերպով ձեռք է բերում և պահում թմրամիջոց։
Օգոստոսի 3-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողներ Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 25 և 28-ամյա երիտասարդների։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ 2025թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում իրականացվել է 46 ստուգում: Արձանագրվել է ընդերքօգտագործողների կողմից թույլ տրված 66 խախտում:
Արդեն տևական ժամանակ է՝ 168.am-ի խմբագրություն են զանգահարում տարբեր քաղաքացիներ, որոնք Երևանում գտնվող նույն սուպերմարկետների ցանցից ու նույն ընկերության արտադրած ձուն մեկ գնում են 25 կամ 29 դրամով, իսկ մեկ շաբաթ անց՝ նույն ընկերության արտադրած ձուն արդեն գնում են 65 կամ 80 դրամով։
Աղվան Արշակյանի նկատմամաբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու/փոխելու միջնորդությունը մակագրվել է Աղվանին կալանավորած դատավոր Գնել Գասպարյանին:
Հայաստանի շինարարության մեջ բարձր ակտիվություն կա, այդ թվում` հիփոթեքային շուկայում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ տեղակալ Արմեն Նուրբեկյանը։
ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հերթական շրջայցի ժամանակ լսել են առարկայի վայր ընկնելու ձայն և անմիջապես իրականացրել տեղանքի զննություն։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հանքավայրում տեղադրել է լանջի կայունության վերահսկման գերժամանակակից տեխնիկա:
168.am-ը նախօրեին տեղեկացրել էր, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու նրա որդին` Շանթ Բագրատյանը, որն արդեն հասցրել է աչքի ընկնել քրեական պատմություններով, ծեծկռտուք են հրահրել։
Օգոստոսի 5-ին, ժամը 13։26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները ջրային ներքնակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Անծանոթ տղամարդն առևանգելով անչափահասին՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, իսկ մեկ այլ անչափահասի նկատմամբ փորձել է կատարել վերոգրյալ գործողությունները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը չի իրագործվել, քանի որ նրա գործողությունները կանխվել են միջամտած, տարածքում գտնվող անձանց կողմից:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հրավիրած ասուլիսում 168․am-ը հարցերից մեկով հետաքրքրվեց՝ խշխանափոխության հեռանկարը հնարավո՞ր է առանց դրսի աջակցության։
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 5-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նախազգուշացնող հայտարարություն է տարածել՝ դիմելով գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև դրանց ծառայություններից օգտվող քաղաքացիներին։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, սակայն Տաճատ Կ.-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի բնորոշմամբ՝ իր մակարդակից ցածր է խոսել Նիկոլ Փաշինյանի դաշտ նետած այն խոսույթի մասին, թե Վեհափառը «զավակ ունի»։ Անգամ, եթե այս խոսույթը քննադատում են, բայց «ռեպլիկացնում» են բառակապակցությունը՝ ջուր են լցնում Նիկոլ Փաշինյանի քարոզչությանը։
Հայաստանում օգոստոսի 3-ին Ջեյ Լոն երգել է 1 միլիարդ դրամով, իսկ Ղազախստանում օգոստոսի 1-ին 400 միլիոն թենգեյով: Ինչը նշանակում է, որ Հայաստանում նա երգել է 2.590.000 դոլարի դիմաց, իսկ Ղազախստանում 3.5 անգամ ավելի քիչ՝ 741.000 դոլար գումարի դիմաց: