Բաժիններ՝

Մի քանի խորհուրդ՝ վարսակի փաթիլների սիրահարներին

Գաստրոէնտերոլոգ Օլգա Պոմոյնեցկայան հայտնել է, որ նախաճաշին նախապատվությունը վարսակի փաթիլներին տվող մարդիկ կարող են առավելագույնս օգուտ քաղել, եթե հետևեն մի քանի խորհուրդների։ Նա դրանք հրապարակել է իր Տելեգրամ-ալիքում։

Պոմոյնեցկայան կոչ է արել ընտրել եփովի վարսակի փաթիլներ։

«Տաք ջրի մեջ արագ պատրաստվող շիլաները պարունակում են հավելումներ, շաքար, համեմունքներ և գունանյութեր։ Նման շիլաները չունեն ոչ մի օգտակար հատկանիշ, փոխարենը պարզ ածխաջրերի աղբյուր են։ Դրանք չեն պարունակում մանրաթելեր, բարձրացնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և չեն հագեցնում»,- բացատրել է նա։

Բժիշկը խորհուրդ է տվել շիլան պատրաստել ջրի, բուսական կաթի կամ ոսկրային արգանակի մեջ։ Վիտամիններով հարստացնելու համար կարող եք ուտեստին ավելացնել քերած պինդ պանիր, խաշած ձու, ձուկ, շոգեխաշած սունկ, ֆետա պանիր կամ ավոկադո, խորհուրդ է տվել բժիշկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս