Բաժիններ՝

Գայի պողոտայում գտնվող «Ծիրան» սուպերմարկետում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ օգոստոսի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա թիվ 8/2 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետից ծուխ է նկատվում։

Պարզվել է, որ հրդեհը բռնվել է սուպերմարկետի ներսի և դրսի կողմերից՝ էլեկտրալարերից առաջացած կայծից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031